Հասարակություն

Հռոմի Կոլիզեումի շուրջ խստացվում են անվտանգության միջոցառումները

Հռոմի Կոլիզեումի շուրջ խստացվում են անվտանգության միջոցառումները
Իտալիայի մայրաքաղաքի ամենաշատ այցելվող պատմական վայրերից մեկում՝ քաղաքի կենտրոնում և Հռոմեական ֆորումից փոքր-ինչ արևելք տեղակայված աշխարհի ամենամեծ ամֆիթատրոն Կոլիզեումի շուրջ, առաջիկա չորս ամիսներին…

 Իտալիայի մայրաքաղաքի ամենաշատ այցելվող պատմական վայրերից մեկում՝ քաղաքի կենտրոնում և Հռոմեական ֆորումից փոքր-ինչ արևելք տեղակայված աշխարհի ամենամեծ ամֆիթատրոն Կոլիզեումի շուրջ, առաջիկա չորս ամիսներին կգործեն անվտանգության հատուկ միջոցառումներ։


 Ըստ տեղական իշխանությունների՝ տարածքում նկատվում են գողություններ, թալան, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառություն, որոնց հետևանքով խախտվում է հասարակական կարգը։ Բազմաթիվ այցելուների ապահովությունն ապահովելու նպատակով նոր կանոնակարգով նախատեսվում է ավելացնել ոստիկանական ուժերն ու ստուգումները։ 


Զբոսաշրջիկները պարբերաբար ահազանգում են դրամապանակների ու հեռախոսների գողության, խարդախությունների և հարձակումների մասին, իսկ հուլիսի սկզբին արձանագրվել էր աղմկահարույց դեպք, երբ տասնյակ երիտասարդներ հրավառություն էին իրականացրել ու բախվել իրավապահների հետ։ Ներկայում ամֆիթատրոնն ու հարակից ֆորումի հատվածը հայտարարվել են «ուժեղացված անվտանգության միջոցառումների գոտի», որտեղ սահմանված կարգը կգործի մինչև դեկտեմբերի 24-ը։ 


Կոլիզեումի տարածքն ընդգրկվել է Հռոմի կենտրոնական այլ հատվածներում արդեն կիրառվող անվտանգության ծրագրում․ հանցավորության դեմ պայքարի նմանատիպ հատուկ գոտիներ արդեն իսկ գործարկված են Տերմինի երկաթուղային կայարանի հարևանությամբ և Էսկվիլինո թաղամասում։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250