Քաղաքականություն

Արաղչին՝ Ճապոնիայում ԱՄՆ ռազմաբազաների օգտագործման մասին

Արաղչին՝ Ճապոնիայում ԱՄՆ ռազմաբազաների օգտագործման մասին
Ճապոնիայի խաղաղասեր բնակիչները պետք է իրենց կառավարությունից պարզաբանումներ պահանջեն Ճապոնիայի հյուսիսում գտնվող ԱՄՆ ՌՕՈՒ «Միսավա» բազայում տեղակայված ամերիկյան F-16 կործանիչները Իրանին հարվածելու…

Ճապոնիայի խաղաղասեր բնակիչները պետք է իրենց կառավարությունից պարզաբանումներ պահանջեն Ճապոնիայի հյուսիսում գտնվող ԱՄՆ ՌՕՈՒ «Միսավա» բազայում տեղակայված ամերիկյան F-16 կործանիչները Իրանին հարվածելու համար օգտագործելու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ճապոնական Kyodo գործակալությանը հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


«Խաղաղություն սիրող ճապոնացիները պետք է իրենց կառավարությունից պարզաբանումներ պահանջեն ԱՄՆ-ի հանցագործությունների մասին», - նշել է նա։


Արաղչին ընդգծել է, որ Իրանին հարվածելու համար այդ F-16-ների օգտագործումը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն իր ռազմաբազաներն օգտագործում է ոչ թե ընդունող երկրի պաշտպանության, այլ ագրեսիվ քաղաքականություն վարելու համար։


Ավելի վաղ UK Defence Journal պորտալը հայտնել էր, որ Աոմորի պրեֆեկտուրայի ամերիկյան «Միսավա» ավիաբազայի F-16 կործանիչները մասնակցել են Իրանի դեմ գործողությանը և Մերձավոր Արևելք են տեղափոխվել մարտին և ապրիլին: Ճապոնացի պաշտոնատար անձինք դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել այս հրապարակումը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250