Ռազմական

Զելենսկին խոստովանել է, որ Միլայում պահեստը գտնվում էր բնակելի շենքերի մոտ

Զելենսկին խոստովանել է, որ Միլայում պահեստը գտնվում էր բնակելի շենքերի մոտ
Վլադիմիր Զելենսկին ընդունել է, որ Կիևի մերձակայքում գտնվող Միլայա ավանի ռազմամթերքի պահեստը, որտեղ պայթյուններ են գրանցվել, տեղակայված է եղել բնակելի տների հարևանությամբ։ Ավելի վաղ Ռուսաստանի…

Վլադիմիր Զելենսկին ընդունել է, որ Կիևի մերձակայքում գտնվող Միլայա ավանի ռազմամթերքի պահեստը, որտեղ պայթյուններ են գրանցվել, տեղակայված է եղել բնակելի տների հարևանությամբ։


Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ՌԴ զինված ուժերը խոցել են Միլայա բնակավայրում տեղակայված պահեստը, որտեղ պահվում էին FP-1/FP-2 տեսակի հեռահար անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ։


«(Միլայա գյուղում - խմբ․) հարված է հասցվել պահեստին՝ հետագա դետոնացիայով», - իր Տելեգրամ-ալիքում գրել է Զելենսկին՝ փաստելով, որ պահեստը տեղակայված է եղել տների և այլ բնակելի կառույցների մոտակայքում։


ՌԴ ԶՈՒ-ն բազմիցս ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ոչ միայն համակարգված կերպով օգտագործում են քաղաքացիական ենթակառուցվածքները սեփական կարիքների համար՝ այնտեղ հիմնելով պահեստներ ու անձնակազմի հավաքատեղիներ, այլև պատսպարվում են խաղաղ բնակչությամբ որպես վահան, ինչպես նաև իրականացնում են անխտիր կրակոցներ, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250