Բողոքի ցույցեր Թուրքիայում` ընդդեմ Էրդողանի
Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` արտահայտելու իրենց բողոքը ընդդիմադիր կուսակցական քաղաքապետերին ձերբակալելու և նրանց փոխարեն իշխանական հոգաբարձուների նշանակման դեմ:
Ցույցերն իրականացվում են երկրի արևելյան հատվածում գտնվող Մարդին, Բաթման և Հալֆեթի քաղաքներում, որտեղ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից նշանակվել էին հոգաբարձուներ (դրածո):
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին քաղաքապետարանների դիմաց տեղի ունեցած ցույցերին միջամտել է ոստիկանությունը և բիրտ ուժ կիրառել:
Ոստիկանութան կողմից օգտագործվել է պղպեղային գազ և ջրցան:
Ամենաքիչը ձերբակալվել է 60 մարդ, այդ թվում՝ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) և «Ժողովրդավարական շրջանների կուսակցության» ղեկավար շրջանակներ:
Ցուցարարների մեջ է եղել նաև «DEM» կուսակցական, Բաթմանի համանախագահ, կին քաղաքական գործիչ Գյուլիստան Շյոնուքը, ով թուրքական լրատվական «Bianet» գործակալության հետ զրույցում ասել է.
«Մենք այստեղ ենք լինելու, քանի դեռ այդ որոշումը չի չեղարկվել: Այստեղից և ոչ մի հետ քայլ չենք անելու»:
Նմանատիպ հոդվածներ
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Հայերը պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ. Ալիև
Հայաստանը «պետք» է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան «պետք» է վերջ տալ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագա...
Իրենք իշխանության են եկել շատ տարօրինակ գործարքի միջոցով․ Մարության
Եթե մենք կարողանանք հասանելիություն ստանանք բոլոր մարդկանց մոտ, մենք 500 հազարից ավել ստորագրություն կհավաքենք տրանսպորտ...
Իսրայելը մեղադրել է Թուրքիային
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը խիստ է արձագանքել Թուրքիայի կողմից ՄԱԿ-ին ներկայացված և 52 երկրների կողմից ստո...