Իսրայելը մեղադրել է Թուրքիային
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը խիստ է արձագանքել Թուրքիայի կողմից ՄԱԿ-ին ներկայացված և 52 երկրների կողմից ստորագրված նամակին, որով կոչ է արվում Իսրայելի դեմ զենքի արգելանք սահմանել։
Ermenihaber-ի փողացմամբ՝ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը մեղադրել է Թուրքիային այն բանի համար, որ վերջինս 52 երկրների աջակցությամբ հանդես է գալիս Իսրայելի դեմ զենքի արգելանքի օգտին՝ բնութագրելով այդ քայլը որպես չարամտություն։
Նոյեմբերի 1-ին Թուրքիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ին ներկայացված նամակում ներառվել են ստորագրող երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Բրազիլիան, Ալժիրը, Չինաստանը, ինչպես նաև Արաբական լիգան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը:
Դանոնը նամակը որակել է որպես Իսրայել դեմ համախմբված և չարիքի առանցքի կողմից իրականացված զավեշտալի արարք՝ նշելով, որ Իսրայելը կշարունակի պաշտպանել իր շահերը ցանկացած քաղաքական և ռազմական հարձակումներից:
Նամակը, որը ստորագրել են 52 երկիր և 2 միջազգային կազմակերպություն, կոչ է անում «դադարեցնել զենքի և զինամթերքի վաճառքը Իսրայելին՝ կանխելու միջազգային իրավունքի, այդ թվում՝ մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների օրենսդրության խախտումները օկուպացված պաղեստինյան տարածքներում, առաջին հերթին Գազայում»։
Նմանատիպ հոդվածներ
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Հայերը պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ. Ալիև
Հայաստանը «պետք» է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան «պետք» է վերջ տալ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագա...
Իրենք իշխանության են եկել շատ տարօրինակ գործարքի միջոցով․ Մարության
Եթե մենք կարողանանք հասանելիություն ստանանք բոլոր մարդկանց մոտ, մենք 500 հազարից ավել ստորագրություն կհավաքենք տրանսպորտ...
Խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է. Պեսկով
Նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգների ներքին հարցն է, սակայն Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է արտերկրից այդ հ...