«Ուրարտու»-ն ևս միացավ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջին
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միացել է Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների և Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆան շարժումներին, որոնք պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
«Երկար ժամանակ է` «Ուրարտու» ՖԱ-ն բազմիցս հայտարարել է ՀՖՖ-ի գործող ղեկավարության ոչ կոմպետենտ աշխատանքի մասին, որը ոչ միայն չի նպաստում հայկական ֆուտբոլի զարգացմանը, այլ ուղղակիորեն խանգարում է»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ակումբի` իրավիճակը, որը ստեղծվել է ազգային հավաքականի շուրջ, ինչպես նաև ակումբային ֆուտբոլում, ուղիղ կապ ունի ՀՖՖ-ում կայացրած որոշումների հետ։
Ընդգծվում է, որ անարդյունավետ նշանակումներ են տեղի ունենում ինչպես ազգային հավաքականի, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գլխավոր մարզչի պաշտոնում։ Ակումբը անընդունելի է համարում Հայաստանի բարձրագույն առաջնության հանդիպումների ձևաչափը (hանդիպումների նշանակումը աշխատանքային, ցերեկային ժամերին)։
«Ուրարտու» ՖԱ-ն համարում է, որ ՀՖՖ գործող ղեկավարությունը բարոյապես իրավունք չունի շարունակել ղեկավարել այս կառույցը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և գործնականում զրկվեց C լիգայի չորրորդ խմբում առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից։ Խաղից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պաշտոնանկ է արվել, իսկ երկրպագուները հավաքվեցին ՀՖՖ շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Ավելի ուշ երկրպագուները սկսեցին պահանջել Մելիքբեկյանի հրաժարականը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ով կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին
Սուրեն Չախալյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը նոյեմբերին կայանալիք հանդիպումներում, հետո կնշան...
Թիկնիզյանը հայտնել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է, թե ում կցանկանար տեսնել Հայաստանի...
Կոչ ենք անում հեռանալ. Գյումրիի «Շիրակի» հայտարարությունը
Գյումրիի «Շիրակը» միացել է «Փյունիկի» և «Ուրարտուի»` ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին։ Այս մասին հայտ...
Մեսսին պատմել է, թե ինչն է իրեն զարմացրել ԱՄՆ-ում
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է այն հարցին, թե ինչն է իրեն զարմացրել MLS-ում։«Այստեղ շա...