Կոչ ենք անում հեռանալ. Գյումրիի «Շիրակի» հայտարարությունը
Գյումրիի «Շիրակը» միացել է «Փյունիկի» և «Ուրարտուի»` ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին։ Այս մասին հայտնում է Գյումրին ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
«ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ։ Բոլոր ուղղություններով բացարձակ ձախողումներից, ֆան-շարժումների ու հասարակության լայն շերտի հրաժարականի պահանջից հետո անգամ ՀՖՖ գործող վերնախավը հույս ունի պաշտոնավարել։
Իրականության զգացումի կորուստը ՀՖՖ ղեկավարների կողմից ավելի կխորացնի ճգնաժամը հայկական ֆուտբոլում և կարող է հանգեցնել ոչ միայն Պրեմիեր լիգայի ակումբների, այլ նաև նրանց մանկապատանեկան թիմերի առաջնություններից դուրս գալուն։
Կոչ ենք անում ՀՖՖ ղեկավարներին ճիշտ գնահատել պահի լրջությունն ու օր առաջ հեռանալ՝ այդկերպ գոնե նպաստելով հայկական ֆուտբոլի առողջացմանն ու զարգացմանը»,- գրված է պաշտոնական հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ով կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին
Սուրեն Չախալյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը նոյեմբերին կայանալիք հանդիպումներում, հետո կնշան...
Թիկնիզյանը հայտնել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է, թե ում կցանկանար տեսնել Հայաստանի...
Մեսսին պատմել է, թե ինչն է իրեն զարմացրել ԱՄՆ-ում
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է այն հարցին, թե ինչն է իրեն զարմացրել MLS-ում։«Այստեղ շա...
«Ուրարտու»-ն ևս միացավ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջին
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միացել է Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների և Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆան շարժո...