Մեսսին պատմել է, թե ինչն է իրեն զարմացրել ԱՄՆ-ում
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է այն հարցին, թե ինչն է իրեն զարմացրել MLS-ում։
«Այստեղ շատ կիրք կա, որն ինձ համար անակնկալ էր: Ես գիտեի, թե որքան հայտնի են բասկետբոլը, բեյսբոլը և ամերիկյան ֆուտբոլն այստեղ, բայց երբեք չէի լսել ֆուտբոլի նկատմամբ նման վերաբերմունքի մասին, ուստի շատ զարմացա: MLS-ը մրցունակ լիգա է. յուրաքանչյուր թիմ ուժեղ է տանը, հետևաբար արտագնա խաղերում հեշտ չէ հաղթանակի հասնել»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Մեսսին ամերիկյան ակումբում է հանդես գալիս 2023 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ով կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին
Սուրեն Չախալյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը նոյեմբերին կայանալիք հանդիպումներում, հետո կնշան...
Թիկնիզյանը հայտնել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է, թե ում կցանկանար տեսնել Հայաստանի...
Կոչ ենք անում հեռանալ. Գյումրիի «Շիրակի» հայտարարությունը
Գյումրիի «Շիրակը» միացել է «Փյունիկի» և «Ուրարտուի»` ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին։ Այս մասին հայտ...
«Ուրարտու»-ն ևս միացավ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջին
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միացել է Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների և Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆան շարժո...