Թիկնիզյանը հայտնել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է, թե ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում։ Այս մասին գրում է armsport.am-ը:
«Ո՞ւմ կցանկանայի տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում։ Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը հայտարարել է ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Որոշումն ընդունվել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո (0։2):
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ով կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին
Սուրեն Չախալյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը նոյեմբերին կայանալիք հանդիպումներում, հետո կնշան...
Մեզ համար ցավալի է. Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հայտարարությունը
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել ՝ անդրադառնալով ժամկետային զինծառայության մեջ գտնվող ըմբիշների...
«Նոա»-ն երեկվա խաղից հետո հայտարարությամբ է հանդես եկել
Ցավալի պարտություն Լոնդոնում։ Քաղում ենք դասեր և շարժվում առաջ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Նոա»-ն: «Շնորհակալ...
Լուրջ կորուստներ Հայաստանի ազգային հավաքականում
«Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Ֆարերյան կղզիների և Լա...