ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար․ 10 տուժած կա, այդ թվում՝ երեխաներ

Տավուշի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել , որի հետևանքով 10 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Թեղուտ գյուղում, բախվել են «Mercedes Vito» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց:


10 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Տուժածների թվում նաև երեխաներ կան։


Դեպքի վյարում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով, միչև այդ իրենց ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ բժշկական պարագաներ՝ վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար:


Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն առայժմ չկա։


Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները պարզվում են վարորդների և տուժածների ինքնությունը:





Քաղաքականություն