Սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդը․ Sky News Arabia
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել Է Գազայի հատվածում գործողությունների ընթացքում «ՀԱՄԱՍ» խմբավորման երեք անդամների ոչնչացման մասին: Նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանվածների թվում կարող է լինել խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարը:
Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը նշել է, որ այժմ սպանվածների ինքնությունը չի կարող պարզվել: ՑԱԽԱԼ-ը խոստացել է գործողության մասին ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ: «ՀԱՄԱՍ» - ի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել իրենց առաջնորդի մահվան մասին տեղեկությունը:
Ավելի ուշ Sky News Arabia-ն հաստատել է պաղեստինյան քաղբյուրոյի ղեկավարի մահը:
Հեռուստաալիքի զրուցակցի պնդմամբ՝ Սինվարը սպանվել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում իսրայելցի զինվորականների հետ բախման ժամանակ։
61- ամյա Յահյա Սինվարը Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ» - ի առաջնորդն է, կազմակերպության ռազմական թևի հիմնադիրներից մեկը և զինյալների ներքին անվտանգության ստորաբաժանման համահիմնադիրը: Երեք անգամ ձերբակալվել Է Իսրայելի կողմից՝ 1982, 1985 և 1988 թվականներին։ 2011 թվականին ազատ է արձակվել իսրայելական բանտից՝ ՑԱԽԱԼ-ի զինվոր Գիլադ Շալիթի հետ փոխանակման շրջանակներում։ 2015 թվականին ԱՄՆ-ը Յահյա Սինվարին ներառել էր միջազգային ահաբեկիչների ցուցակում։
Նմանատիպ հոդվածներ
«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավարը սպանվել է. Al Arabiya
«Հեզբոլլահի» գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆի ադ-Դինը զոհվել է Իսրայելի պաշտպանության բանակի հասցրած հարվածի հետևանքո...
Իրանը խնդրանքով դիմել է Ռուսաստանին
Իրանը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով տրամադրել Իսրայելի տարածքի արբանյակային հետախուզության տվյալները ՝ կապված Թել Ավիվի...
Իրանը` այլ երկիր զորք մտցնելու մասին
Իրանը չի ցանկանում իր զորքն այլ երկիր մտցնել․ Լիբանանն ու «Հըզբոլլահ» շարժումն ի վիճակի են իրենց ինքնուրույնաբար պաշտպան...
Իսրայելը հրաժարվել է երաշխիքներ տրամադրել, որ Իրանին հարվածներ չի հասցնի. ԱՄՆ
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտնել է, որ Իսրայելը հրաժարվել է երաշխիքներ տրամադրել, որ Իրանի միջուկային օբյեկտների...