ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում այրվել են մեքենաներ․ մանրամասներ
Հրդեհ է տեղի ունեցել Խուդյակովի փողոցում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հոկտեմբերի 16-ին, ժամը 05:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակովի փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։17-ին, մարվել՝ 05։26-ին: Այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը՝ մասամբ և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։



Նմանատիպ հոդվածներ
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի արևելքում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմո...
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով ավերվածություններ կան
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտարարել է, որ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 3 շենք մ...
Երկրաշարժ՝ Իրանում
Իրանի արևմուտքում` Իլամ նահանգի տարածքում, 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Meh...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մանրամասներ՝ այսօրվա խոշոր վթարից
Հոկտեմբերի 12-ին, ժամը 09:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փող...