Թուրքիայում երկրաշարժի հետևանքով ավերվածություններ կան
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտարարել է, որ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 3 շենք մասամբ փլուզվել է, զոհեր չկան:
«Մալաթիայում տեղի ունեցած 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո AFAD-ը (արտակարգ իրավիճակների վարչությունը) և մեր համապատասխան հաստատությունները շարունակում են ուսումնասիրել իրավիճակը Մալաթիա, Դիարբեքիր, Շանլըուրֆա, Էլազիգ, Բաթման և Թունջելի նահանգներում։ Մասնակի փլուզում է տեղի ունեցել ընդհանուր առմամբ երեք շենքերում՝ Մալաթիայում, Շանլըուրֆայում և Էլյազիգում», - գրել է նախարարն X սոցիալական կայքում:
Նա նաև հայտարարել է, որ շտապ օգնության թեժ գծին ստացվել է «374 զանգ և հաղորդագրություն, որից 341 -ը՝ իրավիճակի մասին ծանուցող, իսկ 33-ը՝ օգնության խնդրանքով»:
Գլխավոր լուսանկարն՝ արխիվից։
Նմանատիպ հոդվածներ
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի արևելքում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում այրվել են մեքենաներ․ մանրամասներ
Հրդեհ է տեղի ունեցել Խուդյակովի փողոցում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Հոկտեմբերի 16-ին, ժամը 05:03...
Երկրաշարժ՝ Իրանում
Իրանի արևմուտքում` Իլամ նահանգի տարածքում, 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Meh...
Մանրամասներ՝ այսօր տեղի ունեցած խոշոր վթարից
Հայտնել էինք, որ Տավուշի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հաղորդում վթարից...