Ինչու է պաշտոնից ազատվել ՊՆ 5-րդ կորպուսի հրամանատարը. «Ժողովուրդ»
5-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնից վերջերս ազատված Սասուն Բադասյանի ազատման պատճառը եղել է այն, որ նա ատեստավորման քննությունների ժամանակ իր մերձավոր զինծառայողի գնահատականը փորձել է բարելավել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում տալով իր տեղեկություններին։
«Տեղեկությունը հասել է նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որն էլ իր հերթին որոշել է պատժել կորպուսի հրամանատարին՝ հովանավորչության եւ ատեստավորման գործընթացի անաչառությանը հարված հասցնելու համար:
Մեր աղբյուրը նաեւ նշեց, որ այլ շրջանակներում Սասուն Բադասյանի ազատման պատճառ է նշվում ակադեմիայում ուսումնառության գնալու հանգամանքը, սակայն իրական պատճառը եղել է հենց մեզ հասած տեղեկությունը:
Մեզ լուրեր են հասել նաեւ, որ կորպուսի հրամանատարի նկատմամբ այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց գտնել հրամանատարին, սակայն փորձերն անցան ապարդյուն. արձագանքի դեպքում «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է հրապարակել նաեւ վերջինիս մեկնաբանությունը»,- գրում է լրատվամիջոցը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու. Արմեն Գրիգորյան
Ապաշրջափակման կոնտեքստում ցանկացած միջանցքային տրամաբանության քննարկում հավակնություն է Հայաստանի Հանրապետության տարածքն...
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա. ԱԳՆ
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք...
Ալեն Սիմոնյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև կռիվ է ընկել. «Ժողովուրդ»
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը իսկական կռվախնձոր է դարձել ՔՊ-ի ներսում։ Պատգամավորներից ամեն մեկն իր թեկնածուի...
Մենք չենք հանդուրժի և թույլ չենք տա կրկնություն. Մակրոն
Ֆրանսիան չի հանդուրժի, որ Իսրայելը կրկին դիտավորյալ հարձակում գործի ՄԱԿ-ի խաղաղապահների վրա Լիբանանում։ Այս մասին հայտար...