Մենք չենք հանդուրժի և թույլ չենք տա կրկնություն. Մակրոն
Ֆրանսիան չի հանդուրժի, որ Իսրայելը կրկին դիտավորյալ հարձակում գործի ՄԱԿ-ի խաղաղապահների վրա Լիբանանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է France24-ը։
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, վճռորոշ ազդեցություն է ունենում ողջ տարածաշրջանի վրա։ Մենք դա դատապարտում ենք, չենք հանդուրժի և թույլ չենք տա, որ նման գործողությունները կրկնվեն»,- ասել է Մակրոնը։
Իր խոսքով` Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Խորվաթիան, Սլովենիան, Կիպրոսը և Մալթան հստակորեն պաշտպանել են իրենց դիրքորոշումն այս հարցում, կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և Լիբանանում, ինչպես նաև վերսկսել բանակցությունները՝ արդար և կայուն լուծում գտնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու. Արմեն Գրիգորյան
Ապաշրջափակման կոնտեքստում ցանկացած միջանցքային տրամաբանության քննարկում հավակնություն է Հայաստանի Հանրապետության տարածքն...
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա. ԱԳՆ
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք...
Ալեն Սիմոնյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև կռիվ է ընկել. «Ժողովուրդ»
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը իսկական կռվախնձոր է դարձել ՔՊ-ի ներսում։ Պատգամավորներից ամեն մեկն իր թեկնածուի...
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...