Նոր կարգավորումներ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ
Համաձայն նոր կարգավորումների՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման Էլեկտրամատակարարման բաշխման ցանցային կանոններով սահմանված ժամկետներից յուրաքանչյուրի խախտումը մեկ օրացուցային տարվա ընթացքում կրկնելու դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կվճարի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը: Այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ընդգծելով, որ նմանատիպ կարգավորումներ սահմանվել են նաև խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում։
Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։ Հանձնաժողովից հիշեցնում են, որ գործող էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների համաձայն՝բաշխողը վճարում է տույժ` էլեկտրամատակարարման պլանային, վթարային ընդհատման և դրա վերականգնման՝ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների խախտման դեպքում՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։
Վթարային ընդհատման դեպքերում կանոններով նախատեսված էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետների կրկնակին գերազանցելու դեպքերում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողին կվճարվի տույժ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 3500 դրամը: Այս կարգավորումը ևս գործելու է 2025 թվականի հունվարի 1-ից։

Նմանատիպ հոդվածներ
Հայ հիդրոմետն արձագանքել է Ֆլորիդայում սպասվող «Միլթոն»-ի հեղեղմանը
Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ: Այս մասին ֆեյսբ...
Զինծառայողի դի է հայտնաբերվել. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազեն...
Ուսուցիչը կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. «Առավոտ»
Հոկտեմբերի 8-ին ՀՈԲ-ում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արեւշատ գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Ռ.Ղ.-ն իր դասաժա...
ՔԿ-ից մանրամասներ են հայտնել երեխաների առևանգման փորձից
ՀՀ քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել երեխաների առևանգման փորձից։ ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում փա...