Հայ հիդրոմետն արձագանքել է Ֆլորիդայում սպասվող «Միլթոն»-ի հեղեղմանը
Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ըստ կանխատեսումների առաջիկա 24 ժամվա ընթացքում «Միլթոն» փոթորիկը կհզորանա և կներխուժի կենտրոնական Ֆլորիդայի տարածք: Հինգշաբթի գիշերը ծովում ալիքների բարձրությունը կհասնի 7–9 մետրի, քամու ուժգնությունը կհասնի 40–50 մ/վրկ–ի, որի ժամանակ լուրջ ավերածություններ են տեղի ունենում, շենքեր, շինություններ և տներ են լրջորեն վնասվում, արմատախիլ են լինում ծառեր, ամբողջությամբ ոչնչանում է բուսականությունը։
HՈրոշ շրջաններում կանախատեսվում է, որ տեղումների քանակը կկազմի օրական 180–230 մմ կամ մեկ քառակուսի մետրի համար երկու հարյուր լիտր։ Համեմատության համար պետք է նշել, որ Երևանում գրեթե այդքան տեղումներ թափվում են տաս ամիսների ընթացքում: Մինչև ուրբաթ փոթորիկը կհեռանա Ֆլորիդայից և կպտտվի Ատլանտյան օվկիանոսում 400 կիլոմետր հեռավորության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Նոր կարգավորումներ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ
Համաձայն նոր կարգավորումների՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման Էլեկտրամատակարարման բաշխ...
Զինծառայողի դի է հայտնաբերվել. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազեն...
Ուսուցիչը կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. «Առավոտ»
Հոկտեմբերի 8-ին ՀՈԲ-ում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արեւշատ գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Ռ.Ղ.-ն իր դասաժա...
ՔԿ-ից մանրամասներ են հայտնել երեխաների առևանգման փորձից
ՀՀ քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել երեխաների առևանգման փորձից։ ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում փա...