ԱԹՍ-ների հերթական գրոհը Ռուսաստանի վրա
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերը գիշերը 113 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել երկրի մի քանի մարզերի օդային տարածությունում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում կասեցվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու՝ Կիևի վարչակարգի փորձը: ՀՕՊ-ի հերթապահ միջոցները կալանել և ոչնչացրել են 113 ուկրաինական անօդաչու թռչող սարք. 73 անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի մարզի, 25-ը՝ Վորոնեժի մարզի, 14-ը՝ Կուրսկի մարզի և 1-ը՝ Բրյանսկի մարզի օդային տարածությունում», - գրել է գերատեսչությունը Telegram-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Իր հերթին Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ում հրապարակված տեսաուղերձում հայտնել է, որ հոկտեմբերի 2-ին ուկրաինական հարվածներից մարզում զոհվել է 4 մարդ, ևս 24-ը՝ վիրավորվել:
Ուկրաինան իր հերթին հայտնել է, որ ռուսական ուժերը գիշերը երկրի վրա են արձակել 105 ԱԹՍ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
Հայաստանը կարող է ձեռք բերել «Սև հովազ» մարտական տանկեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա և բանակցել հարավկորեական զենքի մատակարար...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
Իսրայելը հայտարարել է 100-ից ավելի ռազմական օբյեկտների ոչնչացման մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Լիբանանի հարավում ռեյդերի ընթացքում ոչնչացրել Է «Հզբոլլահ» շիա շա...