Իսրայելը հայտարարել է 100-ից ավելի ռազմական օբյեկտների ոչնչացման մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Լիբանանի հարավում ռեյդերի ընթացքում ոչնչացրել Է «Հզբոլլահ» շիա շարժման շուրջ 150 օբյեկտ: Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
«Զինվորականները, Իսրայելի ռազմաօդային ուժերի աջակցությամբ, ոչնչացրել են ահաբեկիչներին և վերացրել նրանց ենթակառուցվածքը բարձր ճշգրտության արկերի միջոցով։ Այս պահին ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկչական ենթակառուցվածքի ավելի քան 150 օբյեկտ, այդ թվում՝ «Հզբոլլահի» կենտրոնակայանները, զենքի պահեստներն ու հրթիռային կայանքները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Իսրայելի բանակի գլխավոր շտաբը սեպտեմբերի 23-ին Լիբանանում սկսված հարձակողական գործողությունն անվանել է «Հյուսիսի նետեր»: Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի տարբեր շրջաններում զանգվածային հարվածներ են հասցնում «Հզբոլլահի» օբյեկտներին։ Արձանագրվել են նաև Բեյրութի ուղղությամբ մի քանի կետային ավիահարվածներ, որոնց արդյունքում ոչնչացվել են «Հզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարներ, ինչպես նաև շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
Հայաստանը կարող է ձեռք բերել «Սև հովազ» մարտական տանկեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա և բանակցել հարավկորեական զենքի մատակարար...
ԱՄՆ-ի ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կատարել է Իսրայելի հետ պաշտպանական գործընկեր...