ԱՄՆ-ի ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կատարել է Իսրայելի հետ պաշտպանական գործընկերության շրջանակում իր հանձնառությունը»՝ ընդգծելով, որ երեկ երեկոյան Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված 181 հրթիռներից շուրջ մեկ տասնյակից ավելին որսացել են ամերիկյան ուժերը:
«Մենք դատապարտում ենք Իրանի կողմից ագրեսիայի այս անընդունելի գործողությունը և կոչ ենք անում Իրանին դադարեցնել ցանկացած հետագա հարձակում, այդ թվում՝ իր վստահված ահաբեկչական խմբավորումների կողմից», - ասվում է Օսթինի հայտարարության մեջ:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «երբեք չի վարանի պաշտպանել Մերձավոր Արևելքում իր ուժերն ու շահերը, և աջակցել Իսրայելի և տարածաշրջանում իր գործընկերների պաշտպանությանը»:
«Մեր ուժերը շարունակում են դիրքավորված մնալ՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերին և գործընկերներին պաշտպանելու համար, և գերատեսչությունը շարունակում է պահպանել իր նշանակալի հնարավորությունները՝ պաշտպանելու մեր ժողովրդին, հետագա աջակցություն ցուցաբերելու Իսրայելի ինքնապաշտպանությանը և կանխել հետագա էսկալացիան», - հավելել է Օսթինը:
Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
Հայաստանը կարող է ձեռք բերել «Սև հովազ» մարտական տանկեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա և բանակցել հարավկորեական զենքի մատակարար...
100-ից ավել օբյեկտ գնդակոծվել է Իսրայելի կողմից
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող 100 օբյեկտի․ ցամաքային ստորաբաժանումները հարձակումներ են գործել երկրի հար...