ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներկայացել է ավտոդպրոցի ուսուցիչ և գումար կորզել
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, համագործակցելով ՆԳՆ Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Արմավիրի հաշվառման և քննական բաժանմունքի աշխատակիցների հետ, բացահայտել են խարդախության դեպք:
Ոստիկանությունից հայտնում են, որ համատեղ ստացած տեղեկության համաձայն` Արմավիր քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը վարորդական իրավունքի վկայական ստանալու համար մի քաղաքացուց վերցրել է գումար:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ դեռևս հուլիսի 11-ին քաղաքացին իր ծանոթի միջոցով 100 հազար դրամ է փոխանցել 32-ամյա տղամարդուն, որը ներկայացել է ավտոդպրոցի ուսուցիչ: Նա խոստացել է օգտագործել իր կապերը և այդ գումարի դիմաց տրամադրել վարորդական իրավունքի վկայական, սակայն տարբեր պատճառաբանություններով մինչ օրս չի կատարել խոստումը և խաբեությամբ տիրացել է գումարին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական Վարչություն:
Հորդորում ենք մեր քաղաքացիներին` որևէ փաստաթուղթ ստանալու համար չդիմել անօրինական միջոցների, զգուշանալ նման խարդախություններից, իսկ որևէ կասկածելի գործարքի դեպքում դիմել իրավապահներին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՐԱՏԱՊ. «Ռոսիա մոլ»-ից տարհանում են քաղաքացիներին
Րոպեներ առաջ «Ռոսիա մոլ»առևտրի կենտրոնից հեռացրեցին քաղաքացիներին: Նման ահազանգ է ստացել Auroranews-ը: Նրանց խոսքով՝ մեկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մուտքը միայն հրավիրատոմսերով. լարված իրավիճակ Մայր Տաճարում
Մուտքը Էջմիածնի Մայր տաճար՝ միայն հրավիրատոմսերով: Չնայած տաճարի վերաօծման արարողության մեկնարկին դեռ բավական ժամանակ կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ՀՀ տարածքում զանգվածաբար ծառեր է հատում
Ադրբեջանը հազարներով հատում է «Շիակահող» արգելոցի ծառերը. նրանք ապացուցում են, որ չունեն խաղաղության մտադրություն: Այս մ...
Մինչև երբ կարող են դիմել զորակոչից տարկետում ստանալու համար
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորակա...