Քաղաքապետարանի որոշումը ցնցումների ենթարկված «փոսի» դպրոցի վերաբերյալ
«Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում սեպտեմբերի 6-ին արձանագրված ցնցումներից հետո դասապրոցեսը ընդհատվել էր, և հաջորդ իսկ օրվանից դասերն իրականացվում էին հեռավար։
Այս ընթացքում մասնագիտացված ընկերությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ինժեներաերկրաբանական և սեյսմակայունության ուսումնասիրություններ։
Արդյունքում պարզվել է, որ հարակից շենքի փոսորակում իրականացնող շինարարական աշխատանքները չեն կարող դպրոցի շենքի կրող կոնստրուկտիվ տարրերում նոր ճաքեր առաջացնել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Ավելի վաղ, Auroranews-ը հայտնել էր, որ հանրությանն առավել հայտնի «փոսի» դպրոցում դասի չեն գնում, իսկ դասապրոցեսն անց է կացվում հեռավար եղանակով: Որպես ցնցումների և տատանումների պատճառը նշվում էր դպրոցից մոտ 200 մետ հեռավորության վրա իրականացվող շինարարական աշխատաքները:
Նմանատիպ հոդվածներ
Մալաթիա-Սեբաստիայում երեխայի առևանգման մասին տեղեկությունը հերքվում է
Վաղ առավոտից Auroranews-ը քաղաքացիներից ահազանգ է ստանում, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի մանկապա...
Հայտնի է` ինչու են «Ռոսիա Մոլ»-ից տարհանվել քաղաքացիները
ՆԳՆ-ի լրատվական ծառայությունից Auroranews-ին հայտնեցին, որ ահազանգ է ստացվել «Ռոսի-Մոլ»-ում ռումբի առակայության մասին, ո...
Վեդիի դպրոցում 2-րդ հարկից ընկած 10-ամյա աղջիկը մահացել է
Այսօր առավոտյան գիտակցության չգալով մահացել է սեպտեմբերի 19-ին Վեդիի դպրոցում ընկած և գանգուղեղի վնասվածք ստացած 10-ամյա...
Սաշիկ Սարգսյանի և «Լիսկայի» որդիներն արդարացվել են. «Հրապարակ»
Կառավարական երրորդ մասնաշենքի մոտ դեռեւս 2 տարի առաջ տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների մասին հ...