Տևական ժամանակ փակ է լինելու Երևանի փողոցներից մեկը
ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ից մինչև հոկտեմբերի 15-ը փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի փ. – Օհանովի փ. խաչմերուկից մինչև Շերամի փ. – Տիչինայի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-նշվում է հայտարարության մեջ: