Փորձել է ընկույզ գողանալ հարևանուհու այգուց, ծառից ընկել է, տեղափոխվել հիվանդանոց
Սեպտեմբերի 22-ին գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ ժամը 02։00-ի սահմաններում ընկուզենու ծառից վայր ընկնելու հետևանքով «պոլիտրավմա, ձախ թիակի կոտրվածք, գոտկային ողերի փուշ ելուների կոտրվածք» ախտորոշմամբ շտապ օգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 61-ամյա Արտյոմ Ս․-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտյոմ Ս․-ն նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, մուտք է գործել իր տան հարևանությամբ գտնվող 87-ամյա Ռոզա Մ․-ին պատկանող ցանկապատված այգի՝ ընկուզենու ծառից ընկույզ գողանալու նպատակով, սակայն ընկուզենու ծառից վայր է ընկել և ստացել նշված վնասվածքները:
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է 10-ամյա աղջկա կոմայի մեջ հայտնվելու պատճառը
Հայտնել էինք, որ առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզի դպրոցներից մեկում։ 10-ամյա աղջիկն արդեն 6 օր է, գտնվում...
Դպրոցի տնօրենը մանրամասնում է կոմայում հայտնված 10-ամյա աղջկա մասին
Արդեն 5–րդ օրը կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը ամենայն հավանականությամբ ընկել է աստիճանահարթակից` անզգուշության արդյուն...
Երթևեկության կանոնների փոփոխություն՝ Երևանում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհա...
Երթևեկության փոփոխություն է կատարվելու
Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհի «Գնթունիք» առևտրի կենտրոնի մոտ՝ Ավ. Իսահակյան փ.-Մ-3-Զ. Դ...