Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին և 2-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։


Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Արարատյան 10-րդ բարաք» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։


Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 103/1, 105, 107, 109 բազմաբնակարան շենքերի, Հաղթանակի, Նաիրիի, Թամանցիների փողոցների, Հուշարձան, Չուխաջյան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։