Անձրև, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկայում
Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ անձրև կգա, որի ընթացքում սպասվում է ամպրոպ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևանում այսօր տեղումներ չեն սպասվում։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 25-27, գիշերը` 12-14 աստիճան տաքության սահմաններում։