Լիբանանում զոհերի և վիրավորների թիվն աճում է
Լիբանանի հարավում և արևելքում բնակավայրերի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 558-ի: Այս մասին լրագրողներին հայտնել է Լիբանանի ժամանակավոր կառավարությանը կից առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը։
«Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 558 -ի՝ ներառյալ 50 երեխա և 94 կին», - ասել է Աբյադը:
Վիրավորների թիվը հասել է 1835-ի։
Նշենք, որ Լիբանանի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով սեպտեմբերի 23–ին զոհվել էր 492 մարդ: Ինչպես նշում է The Guardian–ը, 1975–1990 թթ. քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր սա զոհերի օրական ամենամեծ թիվն է: Իսրայելը հայտարարում է, որ «Հզբոլլահի» հետ հակամարտության սրման ընթացքում խոցել է 1300 թիրախ, տասնյակ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է 10-ամյա աղջկա կոմայի մեջ հայտնվելու պատճառը
Հայտնել էինք, որ առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզի դպրոցներից մեկում։ 10-ամյա աղջիկն արդեն 6 օր է, գտնվում...
Դպրոցի տնօրենը մանրամասնում է կոմայում հայտնված 10-ամյա աղջկա մասին
Արդեն 5–րդ օրը կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը ամենայն հավանականությամբ ընկել է աստիճանահարթակից` անզգուշության արդյուն...
Երթևեկության կանոնների փոփոխություն՝ Երևանում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհա...
Երթևեկության փոփոխություն է կատարվելու
Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհի «Գնթունիք» առևտրի կենտրոնի մոտ՝ Ավ. Իսահակյան փ.-Մ-3-Զ. Դ...