Telegram-ն անձնական տվյալները կփոխանցի իրավապահներին

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ մեսենջերը կկարողանա բացահայտել օգտատերերի IP-հասցեներն ու հեռախոսահամարները՝ համապատասխան մարմինների հիմնավորված հարցումների հիման վրա: Նա հստակեցրել է, որ դա վերաբերում է Telegram-ի կանոնները խախտողներին եւ մտցվում է հանցագործներին մեսենջերի ներքին որոնման չարաշահումից հետ պահելու համար:


«Մեր կանոնները խախտողների IP հասցեները և հեռախոսահամարները կարող են բացահայտվել համապատասխան մարմիններին՝ ի պատասխան հիմնավոր իրավական հարցումների»,-ասել է Դուրովը՝ մանրամասնելով, որ Telegram -ը թարմացրել է ծառայությունների մատուցման պայմանները և գաղտնիության քաղաքականությունը՝ դրանք բերելով ամբողջ աշխարհում միատեսակության:


Telegram-ի որոնման մեջ ապօրինի ապրանքների վաճառքի համար չարաշահման դեպքեր են հայտնաբերվել, պարզաբանել է Դուրովը։ Telegram-ի թիմը վերջին շաբաթների ընթացքում այնտեղից ջնջել է ամբողջ խնդրահարույց բովանդակությունը, հավելել է նա՝ չնշելով, թե ինչի մասին է խոսքը։