15-ամյա աղջիկը բնակարանից խոշոր գումար է գողացել

ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 20-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Արարատ քաղաքի բնակիչ տղամարդը հայտնում էր, որ գրապահարանում դրված իր դրամապանակից փող են գողացել:


Ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 40 հազար ռուբլին տարբեր օրերի գողացել է Արարատ քաղաքում հաշվառված 15-ամյա մի աղջիկ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:


Գումարի մի մասը հայտնաբերվել է: