Իսրայելից ասել են՝ մինչև երբ կշարունակեն գործողությունները «Հըզբոլլահ»-ի դեմ

Իսրայելը կշարունակի գործել լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման դեմ այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել հրեական պետության հյուսիսային հատվածի բնակիչներին իրենց տները վերադարձնելու նպատակին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար Թոմեր Բարի հետ խորհրդակցության ժամանակ ՝ ռազմաօդային ուժերի հրամանատարական կետ այցելության ժամանակ:


«Իսրայելի գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ նպատակին չի հասել. մինչեւ մենք չգանք մի իրավիճակի, երբ բարեհաջող կվերադարձնենք հյուսիսային մասի բնակիչներին իրենց տները», - Գալանտի խոսքը մեջբերում է Ynet պորտալը:


«Մենք կօգտագործենք բոլոր անհրաժեշտ միջոցները առաքելության իրականացման համար», - հավելել Է Իսրայելի ՊՆ ղեկավարը:


Նրա խոսքով ՝ «Հեզբոլլահ» շարժումը սկսում է զգալ որոշ հնարավորություններ, որոնք ունի Իսրայելը։ 

Քաղաքականություն