Ռազմական
Ուկրաինայի ՊՆ-ից ասել են՝ որքան են կազմում ռազմական կարիքների համար ծախսերը
Ուկրաինայի ռազմական կարիքների համար ծախսերը կազմում են ավելի քան 150 մլրդ դոլար, սակայն այդ գումարը Կիևին բավարար չէ, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը: Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ծախսում ենք 150+ միլիարդ դոլար, որը գալիս է գործընկերներից և մեր բյուջեից, այսինքն՝ ավելի շատ փող է անհրաժեշտ, այդ ժամանակ մեր հնարավորությունները շատ կաճեն։ Մեզ ներդրումներ են պետք», - ասել է նա։
Նախարարը չմանրամասնեց, թե կոնկրետ որ ժամանակահատվածում է ծախսվում նշված գումարը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք էր ստորագրել 2024 թվականին ռազմական կարիքների համար լրացուցիչ ավելի քան 12 միլիարդ դոլար հատկացնելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Ռազմական բաժնից
Պուտինը` Զելենսկու բաց նամակի մասին
Ադրբեջանի կտրուկ պատասխանն իր տարածքների օգտագործման վերաբերյալ
ԱԹՍ-ով հարված նավերին. ադրբեջանցիներ են զոհվել
3.0