Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ ավելի ուժգին
Իրանի Հարավային Խորասան նահանգում օրվա ընթացքում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում է Mehr-ը։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բոջնուրդ քաղաքի մոտ, տեղական ժամանակով 16:13-ին, 8 կմ խորության վրա։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ երկու հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանում․ կան վիրավորներ։