ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ գնով է ՀԷՑ-ը միանձնյա անցել Սամվել Կարապետյանին. Անդրանիկ Քոչարյանին
«Վերջին շրջանում հոսանքի անջատումներն այնքան շատ էին ու անբացատրելի, որ մեր հասարակության մոտ կասկածներ կային, թե գուցե քաղաքական պատճառներ կան։ Դուք այս տարբերակը, սակայն, բացառեցիք»,-ԱԺ-ում հոսանքազրկումների վերաբերյալ հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին։ Պատգամավորը նաև հետաքրքվեց, թե ի՞նչ գնով է ձեռք բերվել ՀԷՑ-ը․ «Լավ կլիներ, որ քննարկմանը ներկա լիներ նաև ՀԷՑ-ի սեփականատերը։
Հետաքրքիր է, արդյո՞ք տիրապետում եք այն տեղեկատվությանը, թեի՞նչ գնով է սեփականատերը ձեռք բերել բաշխիչ ցանցը։ Ինչի՞ դիմաց է նախկինում ՀԷՑ-ն անցել Սամվել Կարապետյանին իբրև միանձնյա սեփականություն»,-Քոչարյանը հարցն ուղղեց Գարեգին Բաղրամյանին։ Սպառիչ պատասխան չստանալով՝ պատգամավորն ասաց․ «Սեփականատիրոջից ճշտեք, թե ինչ գնով է ձեռք բերել և մեր մեր հաջորդ հանդիպումներից մեկում ներկայացրեք։ Ես գիտեմ, թե ինչ գնով է»։
Մանրամասները` Factor.am-ի տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Աղմկահարույց ժամացույցների պատմությունը
Հանրային ռադիոյի լրատվական բաժնում Բաքվի և Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցների հայտնվելը աղմկահարույց քննարկման ա...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես վերացան Մոսկովյան փողոցի կանգառները. քաղաքապետարանի լուծումը
Օգոստոսի 31-ից Իսահակյան և Մոսկովյան փողոցներում՝ Նալբանդյան փողոցից Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարևորը կարմիր գծերն են. տարակուսելի պատկեր
Երևանի կենտրոնի մի քանի փողոցներում ասֆալտապատումից հետո անմիջապես հայտնվեցին այսպես կոչված կարմիր գրծերը: Մինչդեռ, տվյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստադիոն գնալիս ունենալ լապտեր. հերթական մութ ֆուտբոլը Հայաստանում
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Նոան» 2:0 հաշվով առավելության հասավ գործող չեմպիոն «Փյունի...