ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարևորը կարմիր գծերն են. տարակուսելի պատկեր
Երևանի կենտրոնի մի քանի փողոցներում ասֆալտապատումից հետո անմիջապես հայտնվեցին այսպես կոչված կարմիր գրծերը: Մինչդեռ, տվյալ փողոցներում արդեն մի քանի օր է բացակայում են երթևեկությունը կարգավորող գծանշումները: Քաղաքացիները իրենց տարակուսանքն են հայտնում առկա իրավիճակի վերաբերյալ կարծիք հայտնելով, որ քաղաքային իշխանությունների համար կարմիր գծերը շատ ավելի կարևոր են, քան փողոցի գծանշումները, որոնք երթևեկության ինչպես նաև վարորդների համար շատ ավելի կարևոր նշանակություն ունեն:
Auroranews-ը շրջեց կետրոնի մի քանի փողոցներում արձանագրելով իսկապես տարակուսելի պատկերը: Մեր տեսախցիկն արձանագրեց, որ գծանշումները բացակայում են նույնիսկ Ամիրյան փողոցում Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցի դիմաց, այնինչ հարևեանությամբ գտնվող Սարյանի փողոցում, որը ևս վերջերս էր ասֆալտապատվել առկա էին «թարմ» կարմիր գծերը:
Տիրող պատկերի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից Auroranews-ին հայտնեցին, որ Վճարովի կարմիր գծանշումներն արվում են գործող վճարովի ավտոկայանատեղիներրը կարգավորող օրենսդրության համաձայն և Երևանի ավագանու որոշմամբ: Փողոցի գծանշումներն արվում են ասֆալտապատման, միջին նորոգման և ճաքալցման աշխատանքների ավարտից հետո: Այն փողոցները որտեղ բացակայում են գծանշումներ` աշխատանքները դեռևս չեն ավարտվել և ավարտից անմիջապես հետո դրանք կարվեն»:
Այս մեկնաբանությունից հետո էլ ավելի համոզիչ է թվում այն պնդումը, որ քաղաքապետարանի համար վճարովի կարմիր գծերը շատ ավելի կարևոր նշանակություն ունեն: Հիշեցնենք, որ պաշտոնական տվալների համաձայն այս տարվա Հունվարի 1-ից մինչ օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում Երևանում Ա գոտու համար նախատեսված ավտոկայանատեղի համար վճարված գումարը կազմել է 1 մլրդ 145 մլն 432,7 հազար դրամ գումար, իսկ Բ գոտու համար՝ 393 մլն 823, 4 հազար սրամ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես վերացան Մոսկովյան փողոցի կանգառները. քաղաքապետարանի լուծումը
Օգոստոսի 31-ից Իսահակյան և Մոսկովյան փողոցներում՝ Նալբանդյան փողոցից Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Աղմկահարույց ժամացույցների պատմությունը
Հանրային ռադիոյի լրատվական բաժնում Բաքվի և Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցների հայտնվելը աղմկահարույց քննարկման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ գնով է ՀԷՑ-ը միանձնյա անցել Սամվել Կարապետյանին. Անդրանիկ Քոչարյանին
«Վերջին շրջանում հոսանքի անջատումներն այնքան շատ էին ու անբացատրելի, որ մեր հասարակության մոտ կասկածներ կային, թե գուցե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են տարհանվել աշակերտները. «փոսի» դպրոցի տնօրենի պարզաբանումը
Երևանի Հակոբ Օշականի անվան, հանրությանն առավել հայտնի «փոսի» դպրոցում աշակերտներն արդեն երկրորդ օրն է դասի չեն գնում, դա...