ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստադիոն գնալիս ունենալ լապտեր. հերթական մութ ֆուտբոլը Հայաստանում
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Նոան» 2:0 հաշվով առավելության հասավ գործող չեմպիոն «Փյունիկի» նկատմամբ: Այս հանդիպումը սակայն նշանավորվեց ոչ միայն «Նոայի» տպավորիչ խաղով ու հաղթանակով: Աբովյանի քաղաքային մարզադաշտը, որտեղ «Նոան» անց է կացնում տնային հանդիպումները կրկին հոսանքազրկվեց: Այս անգամ ֆուտբոլիստներն ու մարզադաշտ եկած ֆուտբոլասերները մթության մեջ մնացին մոտ 10 րոպե:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին տեղի ունեցած Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի «Նոայի» և Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկի» հանդիպման ժամանակ Աբովյանի մարզադաշտը հոսանքազրկվել էր մոտ կես ժամով: Տեղի ունեցածը զայրույթի ալիք էր բարձրացրել հասարկության շրջանում:
Օրեր առաջ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն քննարկում էր կազմակերպել վերջին ամիսներին հանրապետությունում էլեկտրաէներգիայի խափանումների վերաբերյալ «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով:
Հոսանքազրկումների վերաբերյալ իշխող խմբակցության ներկայացուցիչների կոշտ հայտարարությունների ֆոնին Աբովյանի մարզադաշտի երեկվա հոսանքազրկումը ստիպում է ենթադրել, որ առկա խնդրի լուծման ճանապարհը մեղմ ասած մշուշոտ է:
Ցավով պետք է արձանագրենք, որ ստադիոնի լուսարձակների անջատումը տխուր ավանդույթ է դառնում մեր երկրում: Ու քանի դեռ խնդրի լուծման համար հստակ քայլեր չեն ձեռնարկվում, մարզասերներին մնում է միայն մասնավորապես Աբովյանի մարզադաշտ գնալ լապտերներով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Աղմկահարույց ժամացույցների պատմությունը
Հանրային ռադիոյի լրատվական բաժնում Բաքվի և Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցների հայտնվելը աղմկահարույց քննարկման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ գնով է ՀԷՑ-ը միանձնյա անցել Սամվել Կարապետյանին. Անդրանիկ Քոչարյանին
«Վերջին շրջանում հոսանքի անջատումներն այնքան շատ էին ու անբացատրելի, որ մեր հասարակության մոտ կասկածներ կային, թե գուցե...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես վերացան Մոսկովյան փողոցի կանգառները. քաղաքապետարանի լուծումը
Օգոստոսի 31-ից Իսահակյան և Մոսկովյան փողոցներում՝ Նալբանդյան փողոցից Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարևորը կարմիր գծերն են. տարակուսելի պատկեր
Երևանի կենտրոնի մի քանի փողոցներում ասֆալտապատումից հետո անմիջապես հայտնվեցին այսպես կոչված կարմիր գրծերը: Մինչդեռ, տվյա...