ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես վերացան Մոսկովյան փողոցի կանգառները. քաղաքապետարանի լուծումը
Օգոստոսի 31-ից Իսահակյան և Մոսկովյան փողոցներում՝ Նալբանդյան փողոցից Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոց ընկած ճանապարհահատվածներում երթևեկությունն արդեն միակողմանի է։
Երևանի քաղաքապետարանի` երթևեկության ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն միտված այս որոշումը խնդիրներ է առաջացրել հատկապես Մոսկովյան և մոտակա այլ փողոցներում բնակակվող և այդ տարածքում գտնվող հաստատությունից օգտվող քաղաքացիների շրջանում:
Մասնավորապես, Մոսկովյան փողոցով ամտոմեքենաների և քաղաքային տրանսպորտի հոսքն այժմ միակողմանի շարժվում է դեպի Երիտասարդական մետրո: Քաղաքային տրանսպորտի համար նախատեսված առանձին հատվածը չգիտես ինչու գտնվում է փողոցի ձախ հատվածում: Արդյունքում, Մոսկովյան փողոցում ուղևորների ելքը տրասպորտից` կանգառ անհնարին է դարձել:
Այս խնդիրը քաղաքապետարանը լուծել է թերևս ամենահեշտ եղանակով` ուղղակի վերացնելով Մոսկովյան փողոցում` Խորեոգրաֆիայի պետական թատրոնի դիմաց գտնվող կանգառները: Այժմ քաղաքային տրանսպորտը Կոնսերվատորիայի մոտ գտնվող կանգառից միանգամից գնում է մինչև Երիտասարդական մետրոյի մոտ տեղակայված կանգառ:
Երևանի Քաղաքապետարանի կողմից տրանսպորտի վերաբերյալ այս լուծումը դժվարացրել է քաղաքացիների տեղաշարժը, որոնք զրկվել են կանգառներից: Auroranews-ն Երևանի քաղաքապետարանից ականկալում է պարզաբանում այս խնդրի շուրջ: Հայաստանում, որտեղ երևեկությունը աջակողմյան է, տրանսորտի համար ճանապարհի ձախ կողմում երևեկելի հատված տրամադրելը անհասկանալի և ինչ-որ տեղ նաև անտրամաբանական է թվում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Աղմկահարույց ժամացույցների պատմությունը
Հանրային ռադիոյի լրատվական բաժնում Բաքվի և Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցների հայտնվելը աղմկահարույց քննարկման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարևորը կարմիր գծերն են. տարակուսելի պատկեր
Երևանի կենտրոնի մի քանի փողոցներում ասֆալտապատումից հետո անմիջապես հայտնվեցին այսպես կոչված կարմիր գրծերը: Մինչդեռ, տվյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ գնով է ՀԷՑ-ը միանձնյա անցել Սամվել Կարապետյանին. Անդրանիկ Քոչարյանին
«Վերջին շրջանում հոսանքի անջատումներն այնքան շատ էին ու անբացատրելի, որ մեր հասարակության մոտ կասկածներ կային, թե գուցե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են տարհանվել աշակերտները. «փոսի» դպրոցի տնօրենի պարզաբանումը
Երևանի Հակոբ Օշականի անվան, հանրությանն առավել հայտնի «փոսի» դպրոցում աշակերտներն արդեն երկրորդ օրն է դասի չեն գնում, դա...