ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր ձևաչափ` 10-րդ դասարանի «պատմություն» առարկայի ուսուցման համար

«Մենք իրականացրել են դասագրքերի երաշխավորման և տպագրության մրցույթներ, և բոլոր այն ուղղություններով որով ունենք երաշխավորված դասագրքրեր, բոլորը տպագրվել են։ 10 դասագրքի պարագայում մենք երաշխավորված դասագիրք չենք ունեցել, նախորդ տարվա գրքերը կօգտագործվեն»,-ընթացող ասուլիսին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։


«Մենք ունենք 3 դասագիրք, որոնք առկա չեն և ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով, երկուսը 7-րդ և 8-րդ դասարանների «թվային գրագիտություն» առարկայի դասագրքերն են, մյուսը՝ պատմության10-րդ դասարանի դասագիրքն է։ Վերջինիս դեպքում, քանի որ չունենք երաշխավորված դասագիրք, որոշել ենք գնալ այն ձևաչափով, որն ուզում ենք փորձարկել ավագ դասարաններում։ Մենք ուզում ենք ավագ դասարաններում մեկ դասագրքին կառչած լինելու սկզբունքից հետ գնալ։


Մեր պատմության ուսուցիչների հետ վերապատրաստումներ են ընթանում, նրանց տրամադրվում են անհրաժեշտ նյութերը, սովորում են՝ ինչպես կարելի է առարկան դասավանդել տարբեր նյութերի միջոցով։ Երբ ասում ենք կօգտագործվի թղթապանակ, նկատի ունենք տարբեր ուսումնական նյութերի հավաքածու, որը կրթական բառապաշարի մեջ կոչվում է «թղթապանակ»։ Այդ ուսումնական նյութերի հավաքածուի միջոցով, թեմատիկ պլանավորմամբ, ուսուցիչները կանցկացնեն դասերը»,-մանրամասնեց Անդրեասյանը։



Քաղաքականություն