Որքան կբարձրանա օդի ջերմաստիճանը․ եղանակն՝ առաջիկայում
Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Օրվա ընթացքում հանրապետության տարածքում տեղումներ չեն գրանցվի։
Առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում վաղը` սեպտեմբերի 10-ին։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 31-33, գիշերը` 18-20 աստիճան տաքություն։