Բելառուսի սահմանի մոտ կենտրոնացած է ՆԱՏՕ-ի երկրների 32 հազար զինծառայող
Բելառուսի սահմանի մոտ կենտրոնացած է ՆԱՏՕ-ի երկրների 32 հազար զինծառայող, ասել է Բելառուսի պաշտպանության նախարարի միջազգային ռազմական համագործակցության հարցերով օգնական Վալերի Ռևենկոն:
«Շարունակվում է զինված ուժերի համալրումը, մասնավորապես՝ Եվրամիությունում: Եվրոպական տարածաշրջանում մենք արդեն կարող ենք տեսնել մինչև 32 հազար զինվորական ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրներից»,- ասել է նա։
Ավելի վաղ Բելառուսի անվտանգության խորհուրդը հայտարարել էր սահմանին 14 հազար ուկրաինացի զինծառայողի կենտրոնացման մասին։ Իսկ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ մոտ տասը գրոհային անօդաչու թռչող սարք Ուկրաինայից խախտել է հանրապետության սահմանը։
Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչն էլ հայտարարել է՝ հանրապետության հարավում պետական սահմանի անվտանգությունն ու պաշտպանությունն ուժեղացվել է՝ անակնկալ հարձակման հնարավորությունը բացառելու համար:
«Սահմանն ամրապնդվել է, մոբիլիզացվել են զինված ուժերի լրացուցիչ կազմավորումներ, այլ զորքեր և զորախմբեր։ Միևնույն ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում անօդաչու թռչող սարքերին համապարփակ հակազդեցության և հակադիվերսիոն գործողությունների համակարգի արդյունավետության բարձրացմանը»,- հավելել է Վոլֆովիչը։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանը 644.000 դոլարի էլեկտարական մեքենաներ է գնել․ «Հետք»
Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլարով 21 հատ էլեկտրամոբիլ է գնել։ Այս մասին «Հետքը» տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։...
Առաջարկն ընդունելի է Բաքվի համար․ Ալիև
Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար։ Այս մասին հայտարարե...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հա...
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...