Իլոն Մասկը կլինի՞ աշխարհի առաջին տրիլիոնատերը

Ամերիկացի ձեռնարկատեր, ինժեներ և միլիարդատեր Իլոն Մասկը ձգտում է մինչև 2027 թվականը դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը: Այս մասին հայտնի է դարձել կիրակի՝ սեպտեմբերի 8-ին, Ըստ Inform Connect ակադեմիայի նոր զեկույցի, որը հետևում է երկրի ամենահարուստ մարդկանց կարողությանը:



Ենթադրվում է, որ ձեռնարկատիրոջ կարողությունը տարեկան աճում է միջինը 110 տոկոսով: Մասկը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը՝ 251 միլիարդ դոլար կարողությամբ:


Երկրորդ տեղում հնդկական կոնգլոմերատի հիմնադիր Գաուտամ Ադանին է։ Եթե նրա կարողության տարեկան աճի տեմպը մնա 123 տոկոսի մակարդակում, ապա այդ ցուցանիշը պետք է հասնի 2028 թվականին։


Հաջորդը Ջենսեն Հուանգն է՝ Nvidia տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրենը և ինդոնեզացի էներգետիկ և հանքարդյունաբերության մագնատ Պրաջոգո Պանգուստուն: Նրանք երկուսն էլ կարող են տրիլիոնատեր դառնալ 2028 թվականին, հայտնում է Росийская Газета-ն։



Պատահարներ