Արման Ծառուկյանը` մենամարտը տեղափոխելու լուրերի մասին
Խառը մենամարտերի (MMA) թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող ռուսաստանցի Արման Ծառուկյանը մեկնաբանել է UFC ռուսաստանցի չեմպիոն Իսլամ Մախաչեւի հետ չեմպիոնական մենամարտը հաջորդ տարի տեղափոխելու լուրը։ Պատճառը Իսլամ Մախաչեւի ձեռքի վնասվածքն է։ Այդ մասին հայտնել էր Մախաչեւի ամերիկացի մարզիչ Խավիեր Մենդեսը։
«Ես գիտեի, որ այս տարի չեմ մենամարտի Իսլամ Մախաչեւի հետ։ Այն կլինի հաջորդ տարվա սկզբում։ Ինձ համար տարբերություն չկա, թե երբ կլինի այդ մենամարտը։ Գլխավորն այն է, որ ես կաշխատեմ եւ կմոտենամ այդ մենամարտին»,- ասել է Ծառուկյանը Red Corner MMA-ին։
MMA-ում Արման Ծառուկյանն անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ։
Իսլամ Մախաչեւը 27 մենամարտից 26-ում է հաղթանակի հասել։
Նմանատիպ հոդվածներ
Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն իտալացի մարզիչները
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ճանաչվել է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն իտալացի մարզիչը։Մադրիդի «Ռեալը» գլխա...
Հայաստանի ընտրանու լավագույն գոլերից մեկը` նա կարող էր խփել
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Երևանում ընդուն...
Այս մի խաղով եւ հաղթանակով մրցաշարը չավարտվեց. Պետրակով
Լատվիայի հավաքականը շատ լավն է, չպետք է թերագնահատել մրցակցին, ու Լատվիան դեռ անակնկալներ կմատուցի մեզ, հետխաղային...
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ներկայացրել է մեկնարկային կազմը Լատվիայի թիմ...