Սպորտ

Այս մի խաղով եւ հաղթանակով մրցաշարը չավարտվեց. Պետրակով

Alya B. 90 դիտում
Այս մի խաղով եւ հաղթանակով մրցաշարը չավարտվեց. Պետրակով

 Լատվիայի հավաքականը շատ լավն է, չպետք է թերագնահատել մրցակցին, ու Լատվիան դեռ անակնկալներ կմատուցի մեզ, հետխաղային ասուլիսում հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը՝ մեկնաբանելով Ազգերի լիգայի առաջին տուրում Լատվիայի նկատմամբ տարած 4:1 հաշվով հաղթանակը:



«Տղաներին շնորհավորում եմ, նրանք բոլոր հանձնարարություններում հրաշալի հանդես եկան եւ մեծ նվիրում ցուցաբերեցին խաղադաշտում: Ես դիմում եւ խնդրում եմ բոլորին՝ մի գովաբանեք ֆուտբոլիստներին այս մեկ հաղթանակով: Այս խաղով Ազգերի լիգան չավարտվեց: ...Այս մի խաղով եւ հաղթանակով մրցաշարը չավարտվեց: Խաղացինք այս խաղը, էջը շրջեցինք, շուտով օրը կփոխվի, պետք է պատրաստվենք հաջող խաղին»,-ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:


Անդրադառնալով հավաքականի երկրորդ հանդիպմանը, որը նախատեսված է Սկոպյեում սեպտեմբերի 10-ին, Պետրակովը նշել է, որ խմբի ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիան է, ու բարդ խաղ է սպասվում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250