ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ տուգանքներ կսահմանվեն ինքնագլորը խախտմամբ վարելու համար
Ինքնագլորներ վարելու կարգը խախտելու համար վարչական տույժ՝ տուգանք կկիրառվի։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Ըստ այդմ, խախտումների դեպքում տուգանքը կլինի 5 հազար դրամ, առանց սաղավարտի օգտագործելու դեպքում՝ 7 հազար դրամ։ Եթե սարքավորումը ճիշտ կահավորված չլինի, դրանք վարձակալությամբ տրամադրող ընկերությունները կտուգանվեն 29 հազար դրամով։ Տուգանք է նախատեսված նաև ինքնագլորով ուղևոր կամ բեռ տեղափոխելու համար՝ 10 հազար դրամի չափով։