Բրիտանացի դատախազները կարճել են Հարվի Վայնշտեյնի դեմ քրեական գործը

Մեծ Բրիտանիայի թագավորական դատախազությունը պաշտոնապես հայտարարել է հոլիվուդյան նախկին պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ քրեական գործի կարճման մասին, հայտնում է News 3 լրատվական գործակալությունը։


Դատախազությունը բացատրել է, որ այս որոշումը կայացվել է Վայնշտեյնի «դատապարտման իրատեսական հեռանկարների» բացակայության պատճառով։ «Մենք խստորեն խրախուսում ենք սեռական ոտնձգությունների բոլոր պոտենցիալ զոհերին դիմել իրավապահ մարմիններին և հայտնել իրենց միջադեպերի մասին: Մենք քրեական գործեր կհարուցենք այն դեպքերում, երբ իրավական չափանիշները բավարարվեն»,- նշել են դատախազության ներկայացուցիչները։


Նախկինում դատախազները լիազորել էին իրավապահ մարմիններին մեղադրանք առաջադրել Վայնշտեյնին՝ կապված ոտնձգությունների հայցի հետ, որոնք ենթադրաբար տեղի են ունեցել Լոնդոնում 1996 թվականին։


Նշվում է, որ Վայնշտեյնը ներկայումս կալանքի տակ է գտնվում Նյու Յորքում: 

Քաղաքականություն