Մխչյանի կամրջի մոտ 3 մեքենա է բախվել. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20։00-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին՝ Մխչյան գյուղի կամրջին, բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է. Գ.), «VAZ» (վարորդ՝ Յ. Մ., ծնված 1959 թ.) և «Honda» (վարորդ՝ Ա. Ֆ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մոտեցրել ավտոքարշակին:
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել 2 երեխայի մահվան ելքով ավտովթարից
2024 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոմայրուղու Զանգակատան հատվածում ճանապա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հորդառատ անձրևից հետո ՆԳՆ ստացվել է 670 ահազանգ
Երևանում երեկ տեղացած հորդառատ անձրևից հետո ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 670 ահազանգ։ Տեղե...
Խնդրել է, որ ներեն իրեն. Իրավապահները Սևանում փնտրում են արցախցուն
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ողջ իրավապահ համակարգը այս պահին Սևանի ափին քաղաքացու է փնտրում։ Ըստ նախնական վար...
Երևանում մեքենաներ են այրվել
Սեպտեմբերի 3-ին, ժամը 12։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բժշկական կենտրո...