Հասարակություն
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն այցելել է Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան
Edita
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին մեկնել է Էներգոդար՝ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան (ԶԱԷԿ) այցելելու համար: Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։
Գրոսսին հստակեցրել է, որ իր այցի նպատակը «միջուկային վթարի կանխմանն աջակցելն ու օգնելն է»:
Մինչ այդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ իր երկիրն այս պահին չի կարող ռազմական ճանապարհով վերադարձնել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերահսկողությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրոսսին եղել էր նաև Կուրսկի ԱԷԿ-ում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուսները մտադիր են Փաշինյանին հեծանվավազքի հրավիրել
ՔԿ-ն կրկին խուզարկել է եղբայրների բնակարանը. «Հրապարակ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չէ, ախպերս, էդ երեք հոգուն չեմ կարա տամ քեզ. Նիկոլ Փաշինյան
5.0