Զախարովան մեկնաբանել է Կուրսկում Կիևի կողմից ամերիկյան զենք կիրառելու Վաշինգտոնի տված թույլտվությունը
ԱՄՆ–ն փաստացի դարձել է Ուկրաինայի շուրջ ծավալված զինված հակամարտության կողմ` ընդգծելով, որ ամերիկացիներն այսպիսով ամեն անգամ ավելի են լարում իրավիճակը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կուրսկի մարզում Կիևի կողմից ամերիկյան զենք կիրառելու Վաշինգտոնի տված թույլտվությունը։
«Վաշինգտոնն իր հեգեմոնական նկրտումներով և մեր երկրին ռազմավարական հարված հասցնելու ձգտումով տոգորված` ամեն անգամ ավելացնում է Ռուսաստանի հետ լարվածությունը և, ի հեճուկս մի շարք բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաների հայտարարությունների, չի փորձում խուսափել դրանից», – ասել է Զախարովան` մեկնաբանելով այդ հայտարարությունը։
Դիվանագետի կարծիքով` սրացմանն ուղղված ԱՄՆ–ի ռազմավարությունը աստիճանաբար ավելի կոպիտ է դառնում, ԱՄՆ–ն, ակնհայտորեն պատրաստում է արձակել Կիևի ձեռքերը` գրեթե ցանկացած զենք օգտագործելու համար, այդ թվում ՌԴ տարածքի խորքերում։
Այս ամենը, ըստ Զախարովայի, փաստում է ոչ միայն Սինգհի խոսքերը այլև ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Կիրբիի հայտարարությունները։
Ավելի վաղ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն թույլ է տալիս Ուկրաինային Կուրսկի մարզում ահաբեկչական հարձակման ընթացքում Ռուսաստանի դեմ ամերիկյան զենքով հակագրոհ իրականացնել։