Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության շրջանակներում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ես կարդում եմ կեղծ տեղեկություններ Ֆրանսիայի մասին Պավել Դուրովի ձերբակալությունից հետո։ Ֆրանսիան առավել քան երբևէ հավատարիմ է խոսքի և հաղորդակցության ազատությանը, նորարարությանը և ձեռներեցությանը: Այդպես էլ կլինի», - գրել Է նա X սոցցանցում։
«Իրավունքի գերակայության պայմաններում, սոցիալական ցանցերում, ինչպես իրական կյանքում, ազատություններն իրականացվում են օրենքով սահմանված շրջանակներում ՝ քաղաքացիներին պաշտպանելու և նրանց հիմնական իրավունքները հարգելու համար:
Ֆրանսիայի տարածքում Telegram-ի ղեկավարի ձերբակալությունը տեղի է ունեցել շարունակվող դատական հետաքննության շրջանակներում: Սա ոչ մի դեպքում քաղաքական որոշում չէ։ Որոշումը մնում է դատավորներին», - հավելել է նա։
Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։ Դուրովը մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիա է ժամանել Բաքվից:
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից, նա հավելված է մտել Փարիզում մեսենջերի հիմնադիր Պավել...
Զելենսկին Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու պլան ունի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբերին պատրաստվում է ԱՄՆ-ին ներկայացնել ծրագիր այն մասին, թ...
Մեր քաղաքական սկզբունքը հետևյալն է․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթությ...