Հուսով եմ՝ դա տեղի կունենա հնարավորինս շուտ. Ադրբեջանում ՌԴ դեսպան
Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև շուտափույթ խաղաղություն կհաստատվի, դա կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:
Նրա խոսքով՝ դատելով ադրբեջանական և հայկական իշխանությունների պաշտոնական հայտարարություններից՝ երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագիծը գրեթե համաձայնեցված է։
«Ինչպես իր պետական այցի ընթացքում ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվան ուրախ կլիներ ներդրում ունենալ դրա ստորագրման գործում։
Հուսով եմ՝ դա տեղի կունենա հնարավորինս շուտ, քանի որ այն կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու ուղղությամբ», - հայտարարել է ռուս դիվանագետը։
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Զախարովան մեկնաբանել է Կուրսկում Կիևի կողմից ամերիկյան զենք կիրառելու Վաշինգտոնի տված թույլտվությունը
ԱՄՆ–ն փաստացի դարձել է Ուկրաինայի շուրջ ծավալված զինված հակամարտության կողմ` ընդգծելով, որ ամերիկացիներն այսպիսով ամեն ա...
Լուկաշենկոն նշել է՝ որ դեպքում կպայքարեն
Բելառուսի սահմաններից դուրս կռվելու որևէ հրաման չի եղել և չի լինելու։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեք...