Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատախազություն։ Այս մասին հրապարակված է «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքում։
Նշվում է, որ նրանք հրավիրվում են դատախազություն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։
«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,– ասված է ծանուցագրում։
Ըստ հայտարարության, վերջիններս իրավունք ունեն ծանուցագիրը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում ծանոթանալ նյութերին, դիրքորոշում ներկայացնել, ինչպես նաև հայտարարագիր։
Նշվում է, որ Միքայել Մելքումյանն ու Գրետա Սահակյանը պետք է դատախազություն ներկայանան օգոստոսի 30-ին, ժամը 15։30-ին։
Նմանատիպ հոդվածներ
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից, նա հավելված է մտել Փարիզում մեսենջերի հիմնադիր Պավել...
Զելենսկին Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու պլան ունի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբերին պատրաստվում է ԱՄՆ-ին ներկայացնել ծրագիր այն մասին, թ...
Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհունակություն են հայտնել ՌԴ նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատ...